Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Փոխվեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը

Փոխվեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը
13.10.2015 | 12:24

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանին կփոխարինի խմբակցության քարտուղար Ջիվան Պողոսյանը: ԲՀԿ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Թամար Պողոսյանը հրաժարական է ներկայացրել խմբակցության արտահերթ նիստում, որը վարել է կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Թամար Պողոսյանը կմնա Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նա կդառնա ԲՀԿ-ի նախագահի գլխավոր խորհրդական և կուսակցության կանանց խորհրդի նախագահի պաշտոնակատար։
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության նոր քարտուղար է ընտրվել Ռուբեն Կճոյանը։

Դիտվել է՝ 990

Մեկնաբանություններ